211652_close_icon

Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները. Էդմոն Մարուքյան

views-count991 դիտում article-date 22:35 04-08-2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է՝ այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։

Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:

Մարուքյանը շեշտել է. «ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարի շարունակ հսկայական ջանքեր են գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար, մինչդեռ 22.07.23-ին, ի լրումն իր նմանատիպ մեկնաբանությունների, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց՝ իր «ցմահ առաքելությունը պատերազմում հաղթելն էր»:

Մարուքյանն ընդգծել է՝ մենք բախվում ենք 2020-ի պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը համաշխարհային կարգի և իրավունքի ցանկացած նորմի և սկզբունքի դեմ, բայց այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։
 «Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- եզրափակել է նա:

Նմանատիպ նյութեր