211652_close_icon
views-count1129 դիտում article-date 10:49 03-08-2023

20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր՝ կալանավորված անձին բերված սառնարանում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը:

Ինչպես հայտնում է քրեակատարողական ծառայության հանրայինն կապերի բաժինը, զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB լար, 1 wi-fi սարք և 8 զույգ ականջակալ:

Քաղաքացի Ն. Դ.-ն բանավոր հայտարարել է, որ արգելված իրերով սառնարանը բերել է հիմնարկ կալանավորված անձ Ա. Ս.-ին փոխանցելու նպատակով: Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ:
 

Նմանատիպ նյութեր