211652_close_icon
views-count1048 դիտում article-date 11:53 29-07-2023

Սպիտակ տունը հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանի ուղղությամբ ուկրաինական հարվածներին

ԱՄՆ-ը չի խրախուսում և չի աջակցում հարվածները Ռուսաստանի տարածքին, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Տագանրոգ քաղաքի ուկրաինական գնդակոծությունը։

«Մենք շատ հստակ հասկացրել ենք, որ չենք խրախուսում կամ հեշտացնում հարձակումները Ռուսաստանի ուղղությամբ»,- ասել է Ջոն Քիրբին՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգողը։

Նա ուկրաինացիներին ուղղել է այն հարցը, թե արդյոք Տագանրոգի վրա հրթիռային հարձակումը նրանց ուժեղացված հակահարձակման մաս է կազմում:

Նմանատիպ նյութեր