211652_close_icon
views-count35930 դիտում article-date 13:54 23-07-2023

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ 41-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է բնակչի տան ցանկապատն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել տան հողամասում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովսեփ Կ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղում՝ Արարատյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել թիվ 67 սեփական տան ցանկապատին, կոտրել այն և շրջվելով՝ հայտնվել բնակչի տան հողամասում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովսեփ Կ․-ն մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Մասիսի» բժշկական կենտրոնի շտապօգնության կենտրոնի հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով նույն վաշտում նյութեր են նախապատրաստվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր