slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ադրբեջանի հետ նոր պատերազմը շատ հավանական է, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր. Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս-պրեսին
211652_close_icon

Ադրբեջանի հետ նոր պատերազմը շատ հավանական է, քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիր. Փաշինյանի հարցազրույցը Ֆրանս-պրեսին

views-count1390 դիտում article-date 22:27 21-07-2023
Ադրբեջանի հետ նոր պատերազմը շատ հավանական է, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանս Պրեսին տված հարցազրույցում:

«Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի և վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից, իհարկե, (նոր) պատերազմը (Ադրբեջանի հետ) շատ հավանական է», - նշել է նա։

«Եվ ընդհանրապես ցանկացած տեղում, երկրագնդի վրա, որտեղ կա կոնֆլիկտային իրադրություն, որը լուծված չէ պայմանագրով, այսինքն հասցեագրված չէ, ցանկացած տեղում, ցանկացած պահի կարող է պատերազմ լինել, սա պետք է արձանագրել։ Իհարկե, հավանականությունների տարբեր սանդղակներ կան, բայց սա որպես կանոն պետք է արձանագրել։ Սրան գումարվում է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ հռետորաբանությունը, սրան գումարվում է ատելության խոսքը, սրան գումարվում է աշխարհաքաղաքական ընթացիկ վիճակը, որտեղ, ըստ էության, աշխարհակարգը, որը որոշ ժամանակ առաջ ենթադրում էինք, որ ինչ-որ ձևով գոյություն ունի, հիմա տեսնում ենք, որ մեծ հաշվով գոյություն չունի։ Սրան նպաստում է ռազմական բալանսի խախտումն Ադրբեջանի և Հայաստանի միջև և այլն, և այդպես շարունակ։

Եվ իհարկե, այո, նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հավանական են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա։ Եվ բառիս բուն իմաստով ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունենում։ Իմ վարչապետության ավելի քան 5 տարվա ընթացքում կարող է եղած լինել մեկ, երկու, մաքսիմում երեք օր, ես շատ չափազանցնում եմ, շատ եմ չափազանցնում, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել։ Հինգ տարվա ընթացքում, ամենագերագնահատված գնահատականով, կարող է ունեցած լինենք երեք օր, երբ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել, այդ օրերից մեկը 2020 թվականի նոյեմբերի 11-ն է, սա էլ հանենք, այսինքն դրանից դուրս երկու օր, մեկը կասկածելի»,- ասել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր