949 դիտում
16:29 20-07-2023
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Գրում է «Արմենպրեսը»։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը դժվարանում է ժամկետներ նշել, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները․ «Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, բայց շուտով»,- ասաց Բադասյանը։
Հարցին, թե անցակետում շինարարական աշխատանքների ավարտից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացվելո՞ւ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, ինչպես ավելի վաղ պայմանավորվել են Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, Բադասյանը պատասխանեց․ «Դա Պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակներում գտնվող հարց չէ։ Մեր խնդիրը սահմանային անցակետի մաքսային հսկողության իրականացման համար պայմանների ապահովումն է, մենք դա իրականացնում ենք»,- նշեց ՊԵԿ նախագահը։
Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվել էին մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Թեև նախօրոք որպես սահմանի բացման ժամկետ էր նշվում հունիս ամիսը, մինչ այս պահը հստակություն չկա սահմանի բացման ժամկետների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր
3035 դիտում
23:35 25-09-2020
Լոռու մարզի Լեռնապատ համայնքում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1252 դիտում
18:58 23-03-2023
Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհին
10175 դիտում
15:38 07-11-2021
Հայ-վրացական սահմանի Բարեկամության կամրջի շինարարական աշխատանքները ակտիվ փուլում են
Այս բաժնից
502 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
679 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
688 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը