211652_close_icon
views-count44010 դիտում article-date 17:16 19-07-2023

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում 21-ամյա վարորդը Niva-ով բախվում է Hyundai-ին, վերջինն էլ՝ Opel-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում հուլիսի 16-ին տեղի ունեցել 21-ամյա վարորդի մասնակցությամբ Niva-ի բախումը կայանված ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մասնագետները դեպքի վայրից հեռացած ավտոմեքենան զննելուց հետո հանգել են նախնական եզրակացության, որ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայում առաջացած տեխնիկական խնդիրները, ու դրա պատճառով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Բաբակեխյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայում՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է ճանապարի թույլատրելի հատվածում կայանված Opel-ին։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Niva-ի վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Վահե Հարությունյանն ու կրտսեր պարեկ Վահե Մուրադյանը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր