211652_close_icon
views-count988 դիտում article-date 15:02 19-07-2023

Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան․ «Առավոտ»

Տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր իրենց բողոքի ցույցը շարունակում են նախագահի նստավայրի մոտ։ Գրում է «Առավոտը»։

Մինչ այդ նրանք կառավարության շենքի մոտ էին, հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպման մերժումից հետո նրանք ցույցը շարունակում են Բաղրամյան 26-ում, հանդիպում են պահանջում նախագահի հետ։ Մի քանի ժամ նախագահականի մոտ հանդիպման սպասելուց հետո նրանք փակեցին Բաղրամյան պողոտան:

«Իրենց ստի պատճառով որոշեցինք փակել փողոցը։ Ասում էին՝ հեսա կգան, հեսա կընդունեն, ու այդ հեսան երկու ժամ է, չի վերջանում։ Ինչ է, էսպե՞ս են հարց լուծում, էսքան ոստիկան են բերել, լցրել․․․Ցույցը շարունակելու ենք այնքան, մինչեւ մեկը բժժի էս արեւի տակ, ընկնի։ Ինչքան կարողանանք, այնքան փակ ենք պահելու փողոցը։ Հիմա իմ երեխան ավելի վատ վիճակում է, ո՞վ է մտածում նրա մասին»,-ասաց ծնողներից մեկը։

Ծնողները վրդովված են պաշտոնյաների անտարբերությունից, ասում են՝ բոլորն արհամարհում են իրենց։

Այս պահին պողոտան փակ է, ավտոմեքենաները շրջանցում են Բաղրամյան-Պռոշյան հատվածը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր