1168 դիտում
22:30 18-07-2023
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ:
Այս մասին Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ գործընթաց է, բայց մենք լիովին և բացարձակապես ներգրավված ենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։ Մենք աշխատում ենք այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում իրենց ապահով զգան։ Մենք ձգտում ենք Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը։ Ես կարծում եմ, եւ բոլորն են կարծում, որ դա լուծումներ գտնելու ճանապարհին կարեւոր գործոն է: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի»,- ասել է Կլաարը:
Նա շեշտել է՝ հասկանում են բոլորի զգացմունքները, և շատ հստակ հայտարարել են, որ Լաչինի միջանցքը պետք է բացել։
«Բայց, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ պետք է օգտվել ցանկացած առաջարկից՝ ոչ որպես այլընտրանք Լաչինի միջանցքին, այլ որպես լրացում»,- Alpha News-ին ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր
1144 դիտում
17:49 10-09-2023
Պետդեպը կոչ է արել միաժամանակ բացել և՛ Լաչինի միջանցքը, և՛ Աղդամով անցնող ճանապարհը
1167 դիտում
10:09 23-01-2023
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել. Տոյվո Կլաարը ժամանում է Երեւան
1075 դիտում
10:08 10-07-2023
Խոստումնալի օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ, Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսի․ Տոյվո Կլաար
Այս բաժնից
325 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը
628 դիտում
16:13 07-02-2025
Ժողովուրդ ջան, բոյկոտը շարունակվում է. Հայկ Մարության (տեսանյութ)