907 դիտում
22:12 18-07-2023
Անհրաժեշտ է անհիմն չշահարկել ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը. Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Գրոսսիի հետ
Հուլիսի 18-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Հանդիպումը կայացել է նախարարի՝ Ավստրիա աշխատանքային այցի շրջանակներում։ Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և ԱԷՄԳ միջև հաստատվել է արդյունավետ և սերտ համագործակցություն՝ ուղղված Հայաստանում միջուկային անվտանգության և էներգետիկայի բնագավառում կարողությունների ամրապնդմանն ու միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործմանը:
Հանդիպման ընթացքում քննակվել են Հայաստան-ԱԷՄԳ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել էներգետիկայի, առողջապահության, շրջակա միջավայրի ոլորտներում իրականացվող նախագծերի և փոխգործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Ռաֆայել Գրոսսին գոհունակություն է հայտնել ԱՄԷԳ նախաձեռնություններում ՀՀ ակտիվ ներգրավածության և աջակցության համար, այդ թվում՝ ՄԱԿ կլիմայական փոփոխությունների համաժողովի շրջանակներում ներկայացվելիք «Ատոմային էներգիայի վերաբերյալ» հայտարարությանը ՀՀ միանալու կապակցությամբ։ Երկուստեք կարևորվել է նաև ԱԷՄԳ «Հույսի ճառագայթներ» (“Rays of Hope”) ծրագրին Հայաստանի ներգրավածությունը՝ ուռուցքաբանության և մասնավորապես ճառագայթային բժշկության ոլորտում առաջընթացի ապահովման նպատակով։
Անդրադառնալով ԱԷՄԳ գործունեությանը և հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ շահագործման շրջանակներում իրականացվող ծրագրերին ու այս ուղղությամբ առկա երկարամյա հաջողված փորձին՝ երկուստեք ընդգծվել է ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման հարցն անհիմն քաղաքական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությունը։
Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1075 դիտում
13:17 04-03-2023
Թեհրանում կայացել են ԱԷՄԳ-ի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարների բանակցությունները
1510 դիտում
23:31 28-11-2024
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ
Այս բաժնից
487 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց