787 դիտում
20:28 18-07-2023
Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ․ մենք շատ սերտորեն և թափանցիկ աշխատում ենք ԵՄ համապատասխան մարմինների, ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ․ Արարատ Միրզոյան
Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որից հետո պատասխանել լրագրոների հարցերին։
Նախարար Միրզոյանին ուղղված իր հարցում լրագրողն անդրադարձավ առևտրային հարաբերություններին, մասնավորապես Financial times-ի կողմից արված հրապարակմանն այն մասին, որ որոշակի քանակությամբ օգտագործած մեքենաներ Հայաստանով վերաարտահանում են Ռուսաստանի Դաշնություն:
Հարց․ «Ձեր կարծիքով սա կարո՞ղ է դիտվել որպես պատժամիջոցների հնարավոր շրջանցում և անհանգստացած չեք ձեր երկրի նկատմամբ ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներով»։
Արարատ Միրզոյան․ Անշուշտ, այս պատերազմն ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա թե՛ դրական, թե՛ բացասական առումով։ Բայց, քանի որ Դուք խոսում եք պատժամիջոցների մասին, ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն և բարձրաձայն հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս թեմայով, որ Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները: Մենք բաց ենք աշխատում և թափանցիկ: Եթե կան խնդիրներ, իսկ խնդիրներ, ենթադրում եմ, առկա են ամենուր, դրանք արագորեն ի հայտ են բերվում, և դրանց պատշաճ լուծումներ են տրվում:
Հարց. Պարոն Շալենբերգն առաջարկել է Վիեննան՝ որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ: Ո՞րն է Ձեր պատասխանը: Արդյո՞ք Դուք դիտարկում եք դա:
Արարատ Միրզոյան. Եվս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ գործընկերոջը՝ Վիեննան՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հարթակ առաջարկելու համար: Գիտենք, որ մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում, երկու երկրների միջև սահմանի բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Այս պարագայում, ես, իհարկե, առաջին հերթին նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների, նաև Հայաստանի և Թուրքիայի՝ դիվանագիտական անձնագիր կրող քաղաքացիների համար։ Կան մի քանի այլ նախագծեր, որոնք ևս քննարկվում են:
Հարց. Այս պահին բանակցություններ նախատեսվա՞ծ են:
Արարատ Միրզոյան. Այս պահին համաձայնեցված ամսաթիվ չկա:

Նմանատիպ նյութեր
1429 դիտում
13:30 24-03-2023
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթում ԵՄ-ը կկենտրոնանա սահմանափակումների շրջանցման վրա
991 դիտում
10:40 05-08-2023
Լուիս Բոնոն հանդիպել է հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ խաղաղության գործընթացին աջակցելու համար. ԱՄՆ պետդեպ
2129 դիտում
19:13 23-12-2019
Պատգամավորները շահագրգիռ կողմերի հետ քննարկել են ճանապարհային երթևեկությանն առնչվող հարցեր
Այս բաժնից
718 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
457 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
634 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ