211652_close_icon
views-count685 դիտում article-date 19:21 17-07-2023

Կմեկնարկի Կոնդ թաղամասի վերակառուցման նախագծի երկրորդ փուլը

Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ:
Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը:

Նախագծի իրագործման հիմքում, որպես կարևոր պայման, դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման խնդրի լուծումը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր:

Թե հայեցակարգային ո՛ր առաջարկը կդառնա ծրագիր ու կիրագործվի՝ կորոշվի մրցութային երկրորդ փուլի ժամանակ: Նախաձեռնության նպատակը, սակայն, հստակ է. պահպանել պատմական թաղամասի ինքնատիպ կերպը և այն համատեղել քաղաքային նոր միջավայրին ու ավանդույթներին:

Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր