31103 դիտում
14:20 17-07-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ Բաղրամյան պողոտայում բախվել են BMW 540-ը, Acura-ն և Nissan Xterra-ն․ ավտոմեքենաներից 2-ը հայտնվել է մայթին․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում բախվել են BMW 540 և Acura մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan Xterra-ին։ Ավտոմեքնաներից 2-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Արտյում Չոբանյանն ու կրտսեր պարեկ Արամ Գասպարյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+