790 դիտում
11:00 17-07-2023
Ադրբեջանը պարտադիր պետք է բացի Լաչինի միջանցքը․ ՄԻԵԴ-ը վերահաստատել է իր նախկին որոշման կատարման անհրաժեշտությունը
Հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Սույն որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստացի վերահաստատել է գործող իրադրության պայմաններում իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է պարտադիր կատարվի Ադրբեջանի կողմից։

Նմանատիպ նյութեր
1001 դիտում
21:12 16-01-2023
ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու իր որոշման կատարումը վերահսկելու նպատակով
1051 դիտում
12:41 25-02-2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգային դատարանի որոշման պարտադիր կատարման մասին
Այս բաժնից
799 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել