211652_close_icon
views-count844 դիտում article-date 22:57 15-07-2023

«Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն առ ոչինչ է». Գուրգեն Ներսիսյան

Այսօր կայացած հանրահավաքի ժամանակ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն անդրադարձ կատարեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ նշելով. «Համոզված եղեք, որ ռուսական կողմի արձագանքը համաժողովրդական շարժմանն ի պատասխան ու ի ընդառաջում էր։ Համոզված եմ՝ ամենակարճ ժամկետում մենք ստանալու ենք բազմաթիվ արձագանքներ և ի վերջո կոչերը և միջնորդությունները վերածվելու են գործնական քայլերի։

Բայց միաժամանակ ականատես ենք լինում, որ ամենատարբեր հարթակներում պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ մենք ունենք ամենատարբեր բացթողումներ բանակցային այս կամ այն գործընթացներում, որոնց ներգրավված է Հայաստանի Հանրապետությունը։

Ուզում եմ միասին հայտարարենք՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ։ Արցախի ժողովուրդը ինքնորոշման իրավունքը վաստակել ու այն իրացրել է։ Արցախի ժողովրդի ճակատագրի տերը Արցախի ժողովուրդն է, և Արցախի ժողովրդի անունից արվող ցանկացած զիջողական հայտարարություն, ցանկացած զիջողական որոշում առ ոչինչ է։

Եվ թող որևէ մեկը թույլ չտա իրեն՝ սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի իրավունքները, ինքնորշման իրավունքը և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»։

Նմանատիպ նյութեր