211652_close_icon
views-count946 դիտում article-date 23:47 14-07-2023

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզում ծանոթացել է մի շարք շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանի, քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության պետ Արտաշես Սարգսյանի և վարչության մասնագետների հետ այցելել է ՀՀ Կոտայքի մարզ։ Այս մասին հայտնել է մարմնի մամուլի ծառայությունը։

«ՏՄ ղեկավարը Կոտայքի տարածքային բաժնի պետ Վահան Դանիելյանի ուղեկցությամբ ծանոթացել է մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Աբովյան քաղաքային,  Ջրվեժ գյուղական համայքներում իրականացվող մի շարք շինարական աշխատանքների ընթացքին։

Տեսչական մարմնի ղեկավար  կազմը ծանոթացել է Ջրվեժ համայնքում ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատման, Հրազդանում՝ Հայ Ֆիդայիների, Սպանդարյան փողոցների ասֆալտապատման, մայթերի եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգերի տեղադրման,  Ծաղկաձոր համայնքում էլ՝ հանրապետական նշանակության Հ-55 ճանապարհի ասֆալտապատման,  եզրաքարերի տեղադրման շինարարական աշխատանքներին։

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի և մասնագետների կողմից շրջայցի ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ ու թերություններ։

Ըստ այդմ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարը  տեղում հանձնարարական է տվել ՏՄ Կոտայքի տարածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստուգումներ իրականացնել  վերոնշյալ բոլոր շինարարական աշխատանքների նկատմամբ և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ առկա թերությունները վերացնելու  ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր