652 դիտում
21:53 13-07-2023
Կստեղծվի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ․ ՄԻՊ
Նպատակ ունենալով միավորել ջանքերն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ուղղությամբ՝ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից:
«Խորհրդի գործունեության հիմնական նպատակներն են՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների խթանումը եւ արդյունավետ պաշտպանությունը, այդ թվում՝ համապատասխան ոլորտային օրենսդրության ընդունմանն ուղղված աշխատանքներում ներգրավման միջոցով, ազգային փոքրամասնությունների ինքնության հիմնական տարրերի՝ կրոնի, լեզվի, մշակութային ժառանգության, ավանդույթների պահպանմանը եւ խթանմանը նպաստող միջավայրի ստեղծումը:
Վերը թվարկված նպատակները ենթադրում են ակտիվ համատեղ աշխատանք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը լավագույնս հնարավոր է իրականացնել Պաշտպանին առընթեր խորհրդի ձեւաչափով:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել.
Այն հասարակական կազմակերպությունները, որոնք
➢ առնվազն 2 տարի գործունեություն են ծավալում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում,
➢ ըստ կանոնադրության եւ/կամ գործունեության շրջանակի՝ բացառապես կամ հիմնականում աշխատում են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտում:
Այն փորձագետները,
➢ ովքեր մասնակցել են ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության եւ խթանման ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, եւ
➢ ունեն առնվազն 2 տարվա ոլորտային փորձառություն:
Խորհրդին անդամության համար մինչեւ 2023 թվականի հուլիսի 24-ը կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմ՝ [email protected] էլ. հասցեին ներկայացնելով.
հասարակական կազմակերպության գրանցման վկայականը, իսկ որպես անկախ փորձագետ դիմելու դեպքում՝ ինքնակենսագրականը,
հասարակական կազմակերպության գործունեության, իսկ որպես անկախ փորձագետի դիմելու դեպքում՝ փորձագիտական հմտությունների եւ ոլորտի հակիրճ նկարագիրը,
հակիրճ տեղեկատվություն հասարակական կազմակերպության վերջին 2 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերի, փորձագիտական աշխատանքների եւ ոլորտում կատարած այլ աշխատանքների վերաբերյալ,
հասարակական կազմակերպությունների դեպքում՝ պաշտոնական կայքէջի հղումը, սոցիալական ցանցերում վարվող էջերի հղումները (առկայության դեպքում):
Պաշտպանի աշխատակազմ ներկայացված հայտերից կընտրվեն չափորոշիչներին առավել համապատասխանող 5-20 հայտերը:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել (+374 10) 53-75-51 հեռախոսահամարով»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր
844 դիտում
22:05 30-11-2023
Ստեղծվել է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության խորհուրդ
814 դիտում
21:19 10-11-2023
Կստեղծվի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհուրդ․ ՄԻՊ
Այս բաժնից
553 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
706 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան
760 դիտում
22:35 18-05-2024
Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան