211652_close_icon
views-count1237 դիտում article-date 19:01 13-07-2023

«Ոսկե ծիրան»-ը կամփոփվի «Սիմֆոնիկ Երևան» համերգային ծրագրով՝ Գաֆեսճեան քանդակների պուրակում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուլիսի 16-ին, ժամը 20:00-ին, Գաֆեսճեան քանդակների պուրակում (Կասկադ համալիր) տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգային ծրագիր, որն իրականացվում է «Ոսկե ծիրան» Երևանի 20-րդ միջազգային կինոփառատոնի փակման միջոցառումների շրջանակում։ Այս մասին հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչությունն ու տեսանյութ հրապարակել։

«Երևանի քաղաքապետարանը՝ հանդիսանալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորը, ստանձնել է Երևանում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների կյանքի կոչման աջակցությունը:

«Սիմֆոնիկ Երևան» դասական երաժշտության բացօթյա գալա համերգի ընթացքում կհնչեն Պյոտր Չայկովսկու, Դմիտրի Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Ջոն Ուիլյամսի, Տիգրան Մանսուրյանի, Արմեն Սմբատյանի ստեղծագործությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր