211652_close_icon
views-count628 դիտում article-date 19:00 10-07-2023

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 3-9-ը ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900,56մ (09.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 28սմ-ով։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

«Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 12,631մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 82,350մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 3-9-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.828մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ 79,899մլն. մ³»:

Նմանատիպ նյութեր