211652_close_icon
views-count28931 դիտում article-date 23:19 07-07-2023

Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Mercedes-ը. վիրավորներին օգնության են հասել պարեկները, շտապօգնության բժիշկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում
 
Ժամը 22։10-ի սահաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության Toyota-ն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կան վիրավորներ և ըստ նախնական տեղեկությունների շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած։
 
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներին ու ՀՀ Նեքրին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանտա Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վարուժան Ազիզյանն ու պարեկ Ռաֆիկ Պողոսյանը։
 
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը, ինչպես նաև քանի հոգի են տեղափոխվել հիվանդանոց։
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր