1006 դիտում
14:43 06-07-2023
Հունիսին 25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան փաստաթղթերի 40,45 մլն դրամի ապրանքների մատակարարման դեպքեր. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ Հայտնում է ՊԵԿ-ը։
25 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 40,450,193 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 29,409,000 ՀՀ դրամ։
14 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 388,285,000 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 194,675,000 ՀՀ դրամ:
12 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 27,884,153 ՀՀ դրամ։

Նմանատիպ նյութեր
1357 դիտում
12:30 14-02-2023
ՊԵԿ ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղափոխման կամ մատակարարման 863 դեպք
1267 դիտում
11:38 21-06-2023
Բացահայտվել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր. ՊԵԿ
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա