1072 դիտում
21:45 05-07-2023
«Գոյ» թատրոնը չի փակվի մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2023 թվականի մայիսի 11-ին ընդունված N 701-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և Վարչական դատավարության օրենսգիրք 83 հոդվածի 1-ին մասով կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը:
Սա ենթադրում է, որ թատրոնը չի փակվի մինչև Վարչական դատարանի հիմնական դատական ակտի կայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել են թատրոնի ներկայացուցիչը, փաստաբանն ու թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել էր մի նախագիծ, ըստ որի՝ «Գոյ» թատրոնի վարչական հատվածը պետք է կրճատվեր, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, գործունեություն ծավալեր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո:
Թատրոնի անձնակազմն ի սկզբանե դեմ էր նախագծին՝ համարելով, որ նման կերպ միտում կա դադարեցնել թատրոնի գործունեությունը։
Նախարարությունը նախագիծը ներկայացրել էր ՀՀ կառավարություն: ՀՀ կառավարության՝ մայիսի 11-ին անցկացված նիստում որոշում էր կայացվել «Գոյ» թատրոնը միացնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
«Թատրոնի անդամներով հայց ներկայացրինք դատարան, որը մերժվեց: Հիմա հայցը դատարանում է: Երեկ այս գործով վարույթ է ընդունվել, որովհետև այն պատճառները, որ բերվում են, մտացածին են, արհեստական են»,- շեշտել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:
«Գոյ» թատրոնի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանի խոսքով՝ ամիսներ շարունակ որոշ գործընթաց է սկսվել «Գոյ» թատրոնի դեմ, ինչի պատճառով թատրոնը դատական պաշտպանության փուլում է: «Այս պահին իրավական առումով կա իրավիճակ, որ «Գոյ» թատրոնը չի փակվում: Իմ ներքին համոզմամբ՝ այն չի փակվելու առհասարակ, բայց փաստ է, որ այն չի փակվի մինչև հիմնական դատական ակտի կայացումը: Ըստ էության՝ մենք ունենք նորմատիվ իրավական ակտ կառավարության կողմից ընդունված, որը ձևական առումով է նորմատիվ իրավական ակտ: Որպեսզի պարզ լինի, ասեմ՝ սրանք այն որոշումներն են, որոնք անորոշ թվով մարդկանց համար իրավունքներ, պարտականություններ, նորմեր են առաջացնում»,- նշել է փաստաբանը։
Նա հավելել է, որ կա որոշում, որում սահմանված են որոշակի գործողություններ, մասնավորապես գործընթաց, որը հանգեցնելու է «Գոյ» թատրոնի այլևս գոյություն չունենալուն, բայց, քանի որ որոշումը թատրոնի կողմից վիճարկվում է, և վիճարկում են, որ նման որոշումն ընդունվել է օրենքի խախտումներով, ուստի դրան պետք է գնահատական տա դատարանը։

Նմանատիպ նյութեր
1666 դիտում
10:30 25-03-2023
Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»
Այս բաժնից
1966 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
832 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին