211652_close_icon
views-count1045 դիտում article-date 15:11 05-07-2023

Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը. Վահագն Խաչատուրյանը` Ալժիրի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Աբդ Ալ Մաջիդ Թաբբունին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը:

Lիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ալժիրի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր