211652_close_icon
views-count868 դիտում article-date 14:58 05-07-2023

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հուլիսի 5-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 5-ի, 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր