Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Միջազգային անվտանգության և զենքի չտարածման բյուրոյի Միջուկային էներգիայի առևտրային մրցունակության գծով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել վերջին շրջանում առկա համագործակցության համար։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները։
Նախարարի հետ հանդիպումից հետո, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել ընդլայնված կազմով ևս մեկ քննարկում»,- ասված է հաղորդագրության մեջ։