787 դիտում
15:39 03-07-2023
7 օրում Ադրբեջանը 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, կրակել քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ
2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 27 հաղորդում, որից 12-ը հանցագործությունների մասին է:
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է:
Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման 2 դեպք։
Բացահայտվել է հերթապահ մասում գրանցված վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 6 դեպքերը, ինչպես նաև խարդախության և անձնական ունեցվածքի գողության մեկական դեպքեր: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել և կրակել է քաղաքացիական անձանց ու բնակավայրերի ուղղությամբ:
Հունիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչը Մարտունի քաղաքի վարչական տարածքի 64 հեկտար կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Նույն օրը մեկ այլ հաղորդում է ստացվել Գիշի գյուղի բնակչից: Վերջինս, Ճարտար քաղաքի վարչական տարածքի Ղուրուսու կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
Հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 4 արձանագրություն. Տեղի է ունեցել ՃՏ 1 պատահար՝ մարմնական վնասով: Պատահարներից 1 անձ դիմել է բուժհաստատություն։ Մեկ վարորդ եղել է անսթափ վիճակում:
ՆԳ նախարարության ոստիկանության բոլոր ստորաբաժանումները հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք, վերահսկելով հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

Նմանատիպ նյութեր
1319 դիտում
10:22 19-09-2014
Հակառակորդը 1 օրում հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ
1251 դիտում
23:06 22-09-2014
Ուկրաինական բանակը 1 օրում 6 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Այս բաժնից
592 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
895 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1915 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է