994 դիտում
23:57 30-06-2023
ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը․ Արտակ Բեգլարյան
Եվրամիության պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում բռնապետական Ադրբեջանին աջակցելը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ուղղված հայտարարություններին։
«Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան անցանկալի անձ հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել»,- գրել է Բեգլարյանը։
Բելգիայում և Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան և Եվրոպական Միությունում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Վագիֆ Սադիկովը հունիսի 23-ին իր թվիթերյան էջում տեղադրել էր ադրբեջանական արտադրության դիպուկահար հրացանի նկարն ու սպառնալի գրառում արել․ «Գիտեն՝ ինչ անել իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար հրացանը մոտ 3000 մետր հեռահարությամբ է կրակում։ Տղանե՛ր, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից․․․»:

Նմանատիպ նյութեր
1192 դիտում
22:05 12-09-2023
Մեր ժողովուրդը խստորեն դիմադրում է ադրբեջանական բռնապետական և ցեղասպան ռեժիմին․ Արտակ Բեգլարյան
38532 դիտում
19:29 17-05-2016
Ինչ հանցախումբ է համարձակվել դուրս գալ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ եւ ինչ սպառնալիք են ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը