1051 դիտում
16:33 29-06-2023
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության Էկոնոմիկայի, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարը կայցելի Հայաստան
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը հունիսի 29-30-ը Հայաստանում կգտնվի ՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Տեղեկացնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։
Այցի ընթացքում Կումար Այերը կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների հիմնական թեման կլինի Հայաստանի կողմից միջազգային պատժամիջոցներին հետևելը և այն, թե Միացյալ Թագավորությունն ինչպես կարող է աջակցել դրան։
Բացի այդ, նա հնարավորություն կունենա ականատես լինելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ այցելելով կրթական և բիզնես ընկերություններ։ Նա նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
«Կումար Այերի այցը Հայաստան ընդգծում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
457 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
589 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1051 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը