Մեր կառավարությունը շարունակելու է խաղաղության ուղեգիծը, մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի վերջին օրերի սադրանքներին, ընգծելով, որ դրանք հենց այդպես են ընկալվում միջազգային հանրության կողմից:
«Ադրբեջանական սադրանքի վերաբերյալ պետք է ընդգծեմ, որ դրանով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելու նպատակ ունեն։
Այս օրերին Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակում է բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու ուղղությամբ»,- շեշտեց նա։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունը՝ առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը: