910 դիտում
15:05 28-06-2023
Ռուս խաղաղապահներին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրագործումը. Ռուբինյան. «Ազատություն»
Արցախում ադրբեջանական սադրանքի հետեւանքով մեր 4 զոհերի փաստը կարելի է կապել, կարելի է նաեւ չկապել Վաշինգտոնում մեկնարկած խաղաղության բանակցությունների հետ։ «Ազատության» եթերում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանական սադրանքը տեղի է ունենում Վաշինգտոնյան բանակցություններ ֆոնին։
Նրա խոսքով՝ կարեւոր չէ, թե Արցախի իրադարձություններն ինչի ֆոնին են տեղի ունենում.
«Կարեւոր է այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը, եւ շարունակում է ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու նպատակադրմամբ իր քաղաքականությունը, Լաչինի միջանցքի արգելափակումը, էլեկտրականության եւ գազի մատակարարման խափանումներն ու նման հարձակումները»:
Ռուբինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչ գործառույթ են իրականացնում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներն այն դեպքում, երբ թշնամական կողմը նույնիսկ ԱԹՍ եւ հրետանային զենք է կիրառում այնտեղ։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ հարցը լեգիտիմ է, եւ ՀՀ կառավարությունը նույնպես անընդհատ բարձրացնում է այդ հարցը։
«Ըստ էության, ռուս խաղաղապահ զորակազմին չի հաջողվում ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված կետերի ամբողջական իրագործումը։ Բնականաբար, սա չի նշանակում, որ ռուս խաղաղապահներին չի հաջողվում որեւէ բան ապահովել, սակայն, շատ բան չի հաջողվում։ Մենք շարունակաբար բարձրացնում ենք այս հարցը, որպեսզի ապահովվի այն, ինչ ամրագրված է՝ այդ թվում՝ հրադադարը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը՝ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Նմանատիպ նյութեր
2635 դիտում
09:13 23-03-2022
ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին․ Կարեն Հեքիմյան
3164 դիտում
18:17 09-11-2022
Ռուսաստանը խաղաղապահներին հանելու է Լեռնային Ղարաբաղից. Սամվել Բաբայան․ «Ազատություն»
1032 դիտում
11:09 07-11-2022
Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա. Ռուբեն Ռուբինյան. «Ազատություն»
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»