211652_close_icon
views-count1366 դիտում article-date 17:14 27-06-2023

Քյարամյանի հրամանով 2 քննիչ ազատվել է աշխատանքից

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը՝ համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։ Հայտնում է ՔԿ-ն։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի` քննիչների նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ նրանցից մեկը մեկ քրեական վարույթով, առանց իրավաչափ նպատակի, տևական ժամանակ չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, իսկ ինքնավար պաշտոն զբաղեցնող մյուս անձը, առանց հարգելի պատճառի, պարբերաբար չի ներկայացել աշխատանքի:

Հաշվի առնելով նշված պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների բնույթը և ծանրության աստիճանը՝ Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունները։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ նախագահի հրամանով նշված երկու անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Նմանատիպ նյութեր