176804 դիտում
13:59 27-06-2023
Գյումրեցի 50-ամյա կինը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմին մեղադրում է իր 43-ամյա քրոջ մահվան մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնում՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու հետևանքով մարդու մահ հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն նախաձեռնվել է հունիսի 24-ին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցում Գյումրիի բնակիչ 43-ամյա Ռուզաննա Գ․-ի մահվան փաստով։
Այդ օրը Ռուզաննա Գ․-ի քույրը՝ Գյումրիի բնակիչ 50-ամյա Նաիրա Գ․-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ հունիսի 7-ին իր քույրը ատամների ցավ է ունեցել և դիմել է Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցում գործող ստոմատոլոգիական կենտրոն, որտեղ բժիշկ Դավիթը հեռացրել է իր քրոջ 2 ատամները։ Իսկ հունիսի 10-ին քրոջ մոտ առաջացել են քիթ-կոկորդի ցավեր և նա բուժօգնության է դիմել «Գյումրի» բժշկական կենտրոն։
Իսկ հունիսի 12-ին «պարանոցի այտուցով, կլման ակտի սուր ցավով» բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի Լ․ Մադոյան փողոցում գործող ստոմատոլոգիական կենտրոն, որտեղ բժիշկ Գևորգը բուժօգնություն է ցուցաբերել իր քրոջը և հունիսի 14-ի համար գրանցել հերթական այց։
Հերթական այցի ժամանակ բժիշկ Գևորգը իր քրոջ առողջական վիճակը գնահատել է ծանր և առաջարկել է, որպեսզի նրան տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը հետագա բուժումը շարունակելու համար։ Եվ իր քրոջը Գրումրու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադով տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ ստացիոնար բուժման։ Եվ հունիսի 24-ին նշված հիվանդանոցում քույրը մահացել է։
Նաիրա Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն ունի կասկածներ, որ քրոջ մահը հնարավոր է՝ վրա հասած լինի բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում։
Ֆոտոլագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3475 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)