211652_close_icon
views-count721 դիտում article-date 18:58 26-06-2023

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղաշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ. Արցախի ՆԳն

Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Նմանատիպ նյութեր