211652_close_icon
views-count78822 դիտում article-date 23:39 23-06-2023

Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում․ Զարիշատ գյուղում գայլերը մի քանի օրերի ընթացքում հոշոտել են գյուղացիների 20-ից ավել խոշոր եղջերավոր անասուններին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին 20 օրում գայլերի ոհմանը հաճախ է լինում Շիրակի մարզի Զարիշատ գյուղում: Հոշոտել են խոշոր եղջերավոր անասուն: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում են, թե պետական կառույցներում լուրջ չեն ընդունում, երբ ասում են, թե գայլը հոշոտել է խոշոր եղջերավոր անասունների: Ստիպված փաստերն են ցույց տալիս լուսա և տեսանկարահանումներով:

Սահմանամերձ գյուղում ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է: Մարդիկ միլիոնների վարկ են վերցրել, անասուն գնել, հիմա գայլերը մեկ օրում միանգամից մի քանի անասուն են հոշոտում: 

Զարիշատ գյուղում ապրող ընտանիքներին հիմա ոչ միայն հոշոտված անասուններից կրած վնասն է մտահոգում, այլև սեփական կյանքի ու անվտանգության համար են անհանգստանում: 

Գյուղացիները դիմել են գյուղապետին, մարզպետարան, փրկարար ծառայություն: Տարածքից գայլերին քշելու տարբերակ են փնտրում ու չեն գտնում: 

Մի քանի օրում մեծ վնաս կրած գյուղացիները խնդրում ու պահանջում են` օր առաջ լուծել խնդիրը, հակառակ դեպքում` սահմանամերձ գյուղում մարդ չի մնա:

Գյուղացիները ասում էին նաև․ «Մեզնից շատ կենդանասեր չլինեք, ձեզանից շատ ենք գնահատում կենդանական աշխարհը, բայց սոցիալական այս ծանր պայմաններում գայլերը հոշոտում են մեր միակ ապրուստը։ Հենց որ բանկերը գան ու իրենց վարկերն ուզեն, հետաքրքիր է՝ դուք կգա՞ք, կանգնեք մեր կողքին ու ասեք, որ մեր մեղքով չէ, որ անասունը սատկել է, թե՞ դուք սովոր եք, հարգելի՛ չինովնիկներ, միայն մտածել ձեր ստամոքսի մասին։ 100-200 մետր այն կողմ թուրքն է, հլը եկեք ու մի օր մնացեք էստեղ, 1 րոպե էլ չեք մնա։ Բայց մենք սիրում ենք մեր երկիրը, մեր գյուղը, սերնդեսերունդ կապված ենք գյուղի հետ ու մենք ձեզնից շատ բան չենք ուզում, միջոցներ ձեռնարկեք, որպեսզի գայլերի ոհմակը մեր ապրուստի միակ միջոցը չվնասի։ Էլ չենք ասում, որ արդեն ունենք լուրջ վտանգ, որ գայլերը կվնասեն մարդկանց։ Ինչ է՝ ձեզ չի՞ մտահոգում, մենակ ընտրությունից ընտրություն եք գալիս, իսկ հետո մոռանում եք ձեր տված խոստումները ու հօդս եք ցնդում»։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր