211652_close_icon
views-count904 դիտում article-date 19:42 22-06-2023

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 22-ին՝ ժամը 17:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ հայկական կողմում տուժածներ չկան:

Այսօրվա մեջ արդեն երկրորդ դեպքն է։

Ավելի վաղ ՊՆ հայտնել էր, որ հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
 

Նմանատիպ նյութեր