Խերսոնի մարզի և Ղրիմի վարչական սահմանի կամուրջները հրթիռակոծության են ենթարկվել
Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի և Ղրիմի միջև վարչական սահմանի կամուրջները Չոնգարի մերձակայքում վնասվել են հրթիռակոծության հետևանքով: Այս մասին հայտնել է Խերսոնի մարզում ՌԴ-ի կողմից նշանակված նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ըստ նախնական գնահատումների՝ կիրառվել են բրիտանական Storm Shadow հրթիռներ։ Կամուրջների վրա վնասվել է ճանապարհային պատվածքը», - գրել է նա իր Telegram ալիքում։
Միջադեպի հետևանքով զոհեր չկան:
«Ըստ նախնական գնահատումների՝ կիրառվել են բրիտանական Storm Shadow հրթիռներ։ Կամուրջների վրա վնասվել է ճանապարհային պատվածքը», - գրել է նա իր Telegram ալիքում։
Միջադեպի հետևանքով զոհեր չկան: