211652_close_icon
views-count793 դիտում article-date 14:14 21-06-2023

Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձը հրապարակվել է նախարարի Ֆեյսբուքի էջում:

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։

Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։

Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` մեր մասնագետների իրավունքները։

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ»,- ասված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր