Պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը
Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը պատրաստվում է հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հանձնաժողովի դռնբաց նիստից հետո հայտարարեց նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո կրկին կարևոր պաշտոնյաներ պետք է հրավիրվեն քննիչ հանձնաժողով:
«Պատրաստվում ենք հրավիրել Արցախի Հանրապետության նախագահին: Պաշտպանության բանակի հրամանատարի հրավերը պարզապես տեղափոխեցինք, ես կուզեի, որ Ջալալ Հարությունյանը գա մի քիչ ավելի ուշ»,-ասաց Քոչարյանը: