211652_close_icon
views-count27680 դիտում article-date 23:17 19-06-2023

Երևանի կենտրոնում  թալանել են «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ին պատկանող վճարային տերմինալը՝ գողանալով այնտեղ եղած դրամապահոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Ա.Հ.-ն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ հունիսի 17-ի ժամը 22:00-ից մինչև հունիսի 18-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Տպագրիչների փողոցի 8 շենքի դիմաց տեղադրված վճարային տերմինալը և գողացել դրամապահոցը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դավթյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վճարային տերմինալը պատկանում է «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ին, իսկ ահազանգը ոստիկանություն հայտնել է «Ֆասթ Շիֆթ» իրավաբանական ծառայության անվտանգության գծով մասնագետը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք դրամապահոցում գումար եղել է, թե ոչ, դեպքի փաստով էլ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր