211652_close_icon

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2023»-ի հայտագրումը

views-count811 դիտում article-date 16:17 19-06-2023
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` 2023 թվականի օգոստոսի 6-12-ը Դիլիջանում կանցկացվի «Տիեզերական ճամբար 2023» (SpaceCamp 2023) գիտակրթական ճամբարը։ Այս մասին հյատնում է ԲՏԱ մամուլի ծառայությունը։

«Ծրագրի նպատակն է հարստացնել 14-17 տարեկան պատանիների գիտելիքները տիեզերագիտության, Երկրի հեռակա դիտարկման և տիեզերական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ: 

«Տիեզերական ճամբար 2023»-ի շրջանակներում կկազմակերպվեն ինչպես թեմատիկ ուսումնական և գործնական պարապմունքներ, այնպես էլ հետաքրքիր ժամանցային միջոցառումներ՝ սպորտային խաղեր, ազգային պարեր, այցելություն Տավուշի գեղատեսիլ վայրեր, հետաքրքիր ժամանց խարույկի շուրջ:

Ճամբարին մասնակցելու համար կարող են դիմել տիեզերական ոլորտով հետաքրքրված 14-17 տարեկան պատանիներ Հայաստանից և Սփյուռքից:  Մասնակիցների ընտրությունը կկատարվի առցանց թեստի միջոցով, որը կներառի հարցեր  աստղագիտությունից, տրամաբանությունից և անգլերեն լեզվից (բազային գիտելիքներ): Ծրագրին մասնակցելու հնարավորություն կստանան առավելագույն միավորներ հավաքած 100 դիմորդները: 

«Տիեզերական ճամբար 2023» գիտակրթական ճամբարի մասնակցությունն անվճար է, հայտերի լրացման վերջնաժամկետը 2023 թվականի հունիսի 26-ն է։

Ճամբարը կանցկացվի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ 

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ Հայերեն հայտԱնգլերեն հայտ»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր