211652_close_icon
views-count26686 դիտում article-date 22:34 18-06-2023

Ողբերգական դեպք Երևանում. Խորենացի փողոցում կայանված Opel Astra-ում փրկարարները հայտնաբերել են տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 10 շենքի մոտ կայանված ավտոմեքենայում դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկներ Արմեն Մկրտչյանը, Նվեր Մուրադյանն ու Վլադիմիր Մկրտչյանը սահմանազատել են տարածքը, որից հետո ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները բացել են Opel Astra մակնիշի ավտոմեքենայի դուռը և այնտեղից դուրս բերել մահացածի մարմինը:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ն. Հովսեփյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամյա Ռազմիկ Հ.-ն է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր