211652_close_icon
views-count838 դիտում article-date 16:28 14-06-2023

Անահիտ Մանասյանն ու ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են համագործակցությանը վերաբերելի հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին տեսազանգ է ունեցել ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Քննարկվել են երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների համագործակցությանը վերաբերելի հարցեր։

Զրույցի ընթացքում Տատյանա Մոսկալկովան շնորհավորել է Անահիտ Մանասյանին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ։

Տատյանա Մոսկալկովան Անահիտ Մանասյանին հրավիրել է հոկտեմբերին մասնակցելու եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։

Նմանատիպ նյութեր