211652_close_icon
views-count1234 դիտում article-date 23:54 13-06-2023

ԱՄՆ-ը ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին հորդորում է չայցելել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներ, ԼՂ

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ ՀՀ սահմանային որոշ վայրեր այցելելուց։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է արել․

«Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»։

Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ներառված վայրերն են՝

Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք,
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ.
Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ, Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով:
Սյունիքի մարզ։
Ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է շարունակել զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։

«ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է զգուշացման մեջ։

ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հորդորում է ՝

Գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար,
Հետևել տեղական լրատվամիջոցներին թարմացումների համար,
Խուսափել մարդաշատ վայրերից,
Խուսափել ցույցերից,
Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր անվտանգության մասին,
Զգոն եղեք շրջապատում,
Զգույշ եղեք գիշերը քայլելիս կամ վարելիս:

Նմանատիպ նյութեր