769 դիտում
11:53 09-06-2023
ՄԻՊ-ը ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրենին է ներկայացրել սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում է ՄԻՊ-ը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի կարևորությունը, անդրադարձել ԱՄՆ Պետքարտուղարության կողմից Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող զեկույցներին:
Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրները, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայության ու գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները:
Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման անհրաժեշտության նկատմամբ:
Անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղ հավաքների իրավունքի ապահովմանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։
Պաշտպանն ընդգծել է նաև իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:
Իր հերթին, Ջոն Ալելոն շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու առթիվ:
Առաքելության տնօրենը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները:
Կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ նյութեր
685 դիտում
14:51 07-07-2023
ՄԻՊ-ը Վլադիմիր Շկոլնիկովի հետ քննարկել է սահամանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները
1526 դիտում
22:29 08-08-2021
ՄԻՊ-ն ու ՊՆ նախարարը քննարկել են մարդու իրավունքների խախտումները սահմանային լարվածության համատեքստում
Այս բաժնից
1207 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1171 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1000 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը