211652_close_icon
views-count715 դիտում article-date 14:21 08-06-2023

Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն շարժման՝ ԱՀ նախագահին ուղղված  նամակի դրույթների շուրջ։ Նախագահը, կարևորելով կենսական հարցերի շուրջ հանրային տարբեր շրջանակների հետ երկխոսության անհրաժեշտությունը, ներկայացրել է իշխանությունների ռազմավարական մոտեցումները հատկապես շրջափակման պատճառների ու հետևանքների հաղթահարման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր