211652_close_icon
views-count781 դիտում article-date 20:40 06-06-2023

Ստեղծված իրավիճակում կա հարցի լուծման մեկ արդյունավետ մեխանիզմ և դա իշխանափոխությունն է․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ընդդեմ կառավարության ներկայացված հայցն այս պահին դատարանի կողմից ուղարկվել է լրամշակման, պարզաբանման խնդիր է դատարանը ներկայացրել, դատավորը նշանակվել է։ Առաջիկա 2 օրերի ընթացքում մենք կներկայացնենք այդ լրացումները։ Մասնավորապես, խոսքը գնում է, թե մեր որ իրավունքն է խախտվել, այսինքն ոչ թե քննարկում են կառավարության անգործությունը, այլ հիմնավորում են ուզում, թե ինչու ենք մենք դիմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Հաշվի առնելով դատական գործերի ծանրաբեռնվածոթյան այն աստիճանը, որ հայաստանում կա, իրատեական չենք համարում, որ առաջիկա օրերին դատական նիստ կլինի»,- ասաց Առաքելյանը։

Հարցին՝ ինչու են քաղաքական ուժերից քչերն արձագանքում Երևանի քաղաքապետի ընտրություններին և մասնակցության վերաբերյալ քչերն են խոսում, Առաքելյանն ասաց․ «Չեմ կարող մեկնաբանել այլ քաղաքական ուժերի գործունությունն ինչով է պայմանավորված։ Ընտրություններին ժամանակ կա, ինչ-որ ուժեր տարբեր մեկնաբանություններ անում են, հուսով ենք մասնակցություն կլինի, որովհետև կարծում ենք՝ ինչքան շատ քաղաքական ուժեր մասնակցեն ընտրություններին, այդքան նաև ընտրողների համար ընտրությունը լայն կլինի։ Շատ կարևոր է, որ ընտրությունը ուղղված լինի դրականին, փոփոխություններին, որպեսզի հասարակությունն ընտրի հանուն Երևանի, ոչ թե որպեսզի ուժերից մեկը չլինի»։

Դիտարկմանը՝ կարծես թեժ չի լինելու ընտրությունները, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Մենք խոսում ենք մեր մասնակցության մասին, գնում ենք հաղթելու և այդքանով վստահ ենք, որ պայքարը թեժ է ինելու»։

Հարցին՝ հստակեցվե՞լ է՝ ով է գլխավորելու ցուցակը, Առաքելյանն ասաց, որ առաջիկայում կներկայացնեն։

Հարցին՝ «Ապրելու երկիր»-ն ինչպիսի՞ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հայտարարությունների մասին և ինչ քայլեր է պատրաստվում անել սա կանխելու համար, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Կուսակցության դիրքորոշումն աներկբա է․ Արցախի ինքնորոշման իրավունքն արդեն 30 տարուց ավելի է փաստ է, որը, ցավոք, չունի միջազգային ճանաչում։ Եվ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը մեկ անգամ ևս փաստում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դա նույնական է, ինչ որ Արցախը ամբողջությամբ կհայաթափվի։

ՀՀ տարածքում որևէ անկլավներ չկան, դա նաև փաստում է այս իշխանությունների սիրելի վարչատարածքային բաժանմանմասին օրենքը, որով նաև մենք մասնակցել ենք ընտրությունների այդ թվում Նոյեմբերյան համայնքում և կառավարում ենք ստանձնել։ Ցավով եմ արձանագրում, որ իշխանությունների հռետորաբանությունը շատ հաճախ գերազանցում է նույնիսկ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոոմը։ Բայց ակնհայտ է, որ իշխանությունների դիրքորոշումն ամենևին չի արտահայտում ՀՀ-ի և հայ ժողովրդի դիրքորոշումը։

Մեր դիրքորոշումը հստակ է, որ ստեղծված իրավիճակում կա հարցի լուծման մեկ արդյունավետ մեխանիզմ և դա իշխանափոխությունն է։ Հույս ունենք Երևանի ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգն ավելի առարկայական կդառնա»։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր