211652_close_icon
views-count682 դիտում article-date 12:21 06-06-2023

Այցելե՛ք հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեք խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատված, աքսորված ու հալածված հայերի հիշատակին. Պահպանողական կուսակցություն

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում իշխանություններին հունիսի 14-ին՝ Բռնադատվածների հիշատակի օրը, այցելել Բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիր․

«Պահպանողական կուսակցությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և Հունիսի 14-ը «Բռնադատվածների հիշատակի օր» սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը,

կարևորելով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

կոչ է անում իշխանություններին՝

Հունիսի 14-ին կազմակերպված այցելե՛ք Բռնադատվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեք խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով գնդակահարված, բռնադատված, աքսորված ու հալածված հարյուր հազարավոր հայերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների, զինվորականների, մտավորականների անմար հիշատակին»։

Նմանատիպ նյութեր