733 դիտում
09:27 06-06-2023
Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ․ «Ամերիկայի ձայն»
«Միացյալ Նահանգները իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարբեր վայրերում ընթացող բանակցությունների, այդ թվում՝ վերջերս Քիշնևում կայացած [երկու երկրների] առաջնորդների հանդիպման առնչությամբ»,- «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։
Պաշտոնյան հավելել է․ «Ակնկալում ենք այս ամսվա վերջին Վաշինգտոնում հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ հունիսի 12-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Նմանատիպ նյութեր
898 դիտում
09:26 17-05-2023
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանում կրոնական ազատություններին․ «Ամերիկայի ձայն»
1692 դիտում
09:25 20-07-2019
Հայ խորհդարանականները գոհ են վաշինգտոնյան այցից․ «Ամերիկայի ձայն»
2147 դիտում
09:21 23-10-2020
Փոլ Սթրոնսքին մեծ ակնկալիք չունի վաշինգտոնյան հանդիպումներից․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
628 դիտում
19:33 14-05-2024
Ադրբեջանում անհետացած ընդդիմադիր գործչին մահացած են գտել
487 դիտում
14:41 14-05-2024
Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. Բայրամով
544 դիտում
22:47 13-05-2024
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում