607 դիտում
14:47 05-06-2023
Մենք ունենք հայկական անկլավ՝ Արծվաշենը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում․ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունում են, որ անկլավների հարցով պատասխանատվությունը ամբողջությամբ ներկա իշխանությանն է և որևէ մեկին չեն կարող մեղադրել այս հարցում, նշել է․
«Քաղաքական առումով, այո, այդ անկլավները եղել են, բայց հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ամեն ինչ նայեն, իրավական հիմնավորում անեն։ Ես լավ չեմ հասկանում, որ դուք ասում եք անկլավների հարցում ամբողջ պատասխանատվությունը մերն է։ Խաղաղության պայմանագրի նախագծում, այս պահին, անկլավների մասին պնդումներ չկան»։
Միրզոյանը հորդորել է անկլավների մասին խոսելիս չմոռանալ մի կարևով դետալ՝ մենք ունենք հայկական անկլավ, որը կար Ադրբեջանական ԽՍՀՄ- ում՝ Արծվաշենը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում։

Նմանատիպ նյութեր
4672 դիտում
14:56 15-06-2019
Մենք չպետք է մոռանանք Արծվաշենը. ի պատասխան Սանոսյան Գնելի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
859 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
715 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
976 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը