102032 դիտում
19:01 04-06-2023
Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզում․ Էջմիածնում հայտնի հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի, ժամանել են մարզի ոստիկանապետն ու օպերատիվ գծով տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15․50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Ալավերդյան 8 հասցեում գտնվող «Էյջ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Վարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանն ու ավագ քննիչ Դ․ Բալոյանը։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի 10-րդ համարում հայտնաբերել են արնաշաղախ վիճակում, գլխի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի։
Մինչ դատական բժիշկն ու քննիչն աշխատում էին դեպքի վայրում, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Սերժիկ Ղ․-ն է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․Շամշյանի տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարելու համար։
Ոստիկանություն դեպքի մասին ահազանգել է հյուրանոցային համալիրի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը, իսկ նրան ահազանգել են հյուրանոցի աշխատակիցները, ովքեր տեսնելով, որ տղամարդը չի արձագանքում դռան զանգերին, կոտրել են դուռը, որտեղ էլ հայտնաբերել են նրան մահացած։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)